Ադրբեջանի նախագահը չէ՞ր ցանկանում մասնակցել եռակողմ հանդիպմանը
15:10 • 17.06.10
«Եւրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, «Ռադիոլուր» լրատւական ծրագրի գլխավոր խմբագիր Կարէն Բեքարեանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խօսելով Սարգսեան–Ալիև–Մեդվեդև եռակողմ հանդիպման մասին, անդրադարձաւ նաև ադրբեջանական լրատւամիջոցների այն տեղեկութիւններին, թէ իբր վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների առաջարկին չի համաձայնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Դա ադբեջանական կողմի մեկնաբանութիւնն էր, որն ինչ–որ ծանրակշիռ ռիսկ հաղորդելու խնդիր էր հետապնդում և PR-ի որոշակի էլեմէնտ»,– մեկնաբանեց Կարէն Բեքարեանը:

Tert.am

0 Պատգամ: