System of a Down
խմբի մեներգիչ Սերժ Թանգեանի մենահամերգը Երեւանում՝ օգոստոսի 12-ին


Յունիս 17, 2010 12:23
Օգոստոսի 12-ին, Հայաստանում՝ Կարէն Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում կը կայանայ հայկական արմատներ ունեցող ռոք երգիչ System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանգեանի մենահամերգը: Այս մասին յուլիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը յայտարարեցին համերգի կազմակերպիչներ «Դիիմ Քոմունիքէյշնզ» ընկերութեան տնօրէն Րաֆֆի Նիզիբլեանը եւ Fugitive Studios ընկերութեան Հայաստանի ներկայացուցիչ Արմէն Կուբելեանը:
Կազմակերպիչների խօսքով, համերգի տոմսերը կարժենան 4000-ից մինչեւ 40-50 հազար դրամ: Նրանք նաեւ նշեցին, որ լինելու է գեղեցիկ շօու՝ շքեղ լուսաւորութեամբ եւ ձայնային նոր սարքաւորումներով: Սերժ Թանգեանը երգելու է իր խմբի 6 անդամների եւ Հայ երաժիշտների նւագակցութեամբ: Թանգեանը կատարելու է հին եւ նոր երգեր, հնարաւոր է, որ երգի նաեւ հայերէն:
Ռոք երգիչը Հայաստանում միայն մէկ համերգ է ունենալու: Նա Հայաստանում է լինելու Elect the Dead Symphony շրջագայութեան շրջանակներում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: