Եւա Ռիվասը՝ «Եւրատեսիլի» ամենագեղեցիկ մասնակիցների եռեակում


15:11 • 17.06.10
Եւա Ռիվասը յայտնւել է այս տարւայ «Եւրատեսիլի» ամենագեղեցիկ մասնակիցների եռեակում։
Ինչպէս տեղեկացնում է комсомольская правда–ն, ինտէրնետ հարցման արդիւնքներով Հայաստանը ներկայացնող Եւա Ռիվասը զիջել է միայն Ռումինիայի և Ադրբեջանի ներկայացուցիչներին՝ հաւաքելով ձայների 14%–ը և զբաղեցնելով 3–րդ տեղը։Երկրորոդ տեղում Ադրբեջանի ներկայացուցիչ Սաֆուրա Ալիզադէն է՝ 22,56% ձայներով, առաջին տեղում՝ Ռումինիայի ներկայացուցիչ Պաուլա Սելինգը՝ ձայների 31,35%–ով։
«Եւրատիսիլի» այս տարւայ յաղթող Լենա Մեյեր–Լանդրուտը 5–րդ տեղում է՝ ձայների 6%–ով։ Մրցոյթի արական սեռի մասնակիցներից հարցման յաղթող է ճանաչւել Թուրքիան ներկայացնող MaNga խմբի վոկալիստ Ֆարման Ակգիւլը։



Tert.am


0 Պատգամ: