Ադրբեջանցի պատգամաւորը խօսում է պատերազմի մասին
«Մեր բանակն ամրացել է, և ժամանակն է ազատագրելու մեր հողերը»
16:47 • 04.06.10
Եթէ Հայաստանը չցուցաբերի կառուցողական դիրքորոշում, Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման այլընտրանքային տարբերակը կլինի պատերազմը։ Այս մասին «Ենի Ազերբայջան» կուսակցութեան պաշտօնական կայքին տւած հարցազրոյցում ասել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատւիրակութեան անդամ Էլդար Իբրահիմովը։
Ըստ նրա՝ ադրբեջանցիների համբերութիւնն սպառւել է, քանի որ չնայած արդէն 20 տարի է ԵԱՀԿ Մինսկի խումբը զբաղւում է Ղարաբաղեան խնդրի կարգաւորմամբ, սակայն կոնկրէտ արդիւնքներ դեռ չկան։
«Ադրբեջանի ժողովուրդը դէմ է հակամարտութեան ձգձգմանը։ Չի կարելի ժամանակ ձգել։ Այսօր Ադրբեջանը զարգանում է բոլոր ոլորտներում, այդ թւում և ռազմական։ Մեր բանակն ամրացել է, և ժամանակն է ազատագրելու մեր հողերը»,- յայտարարել է Իբրահիմովը։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment