Թուրքիայում կրկին հայ մարմնավաճառներ են ձերբակալւել


Յունիս 16, 2010 17:22
Թուրքիայի Սամսունի նահանգի ոստիկանութիւնը, շարունակելով մարմնավաճառութեան դէմ գործողութիւնները, կրկին հայ եւ վրացի մարմնավաճառներ է ձերբակալել։
Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ յունիսի 15-ի երեկոյեան ոստիկանութիւնը Սամսունի Աթաքում եւ Իլքադըմ շրջաններում մարմնավաճառութեան մէջ մեղադրւող 9 Վրաստանի եւ 3 Հայաստանի քաղաքացիներ են ձերբակալել։
Նշենք, որ օրեր առաջ Սամսունի ոստիկանութիւնը Թուրքիայից արտաքսել էր մարմնավաճառութեան մէջ մեղադրւող 43 հոգու, որոնց մէջ եղել են նաեւ Հայաստանի քաղաքացիներ։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: