Հ. Յ. Դաշնակցութիւն.–
«ԱԳՆ-ն մնացել է այնպէս, ինչպէս կար ՀՀՇ-ի ժամանակ»

Արտգործնախարարութեան աշխատակազմի փոփոխութեան մասին Դաշնակցութեան տեսակէտը մնում է նոյնը: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ յայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Վահան Յովհանիսեանը:
«Արտաքին գործերի նախարարութեան մէջ անհրաժեշտ են շատ լուրջ կադրային փոփոխութիւններ թէ’ Երևանեան գրասենեակում, թէ’ դեսպանատներում: Այդ մասին մեր դիրքորոշումը յայտնել ենք Վարդան Օսկանեանի ժամանակ և հէնց իրեն ասել ենք»,- ասաց նա և յաւելեց, որ 1998 թւականի իշխանափոխութիւնն ընդհանրապէս չի ազդել արտաքին գործերի նախարարութեան վրայ:
«Բացարձակապէս չի ազդել, ինչպէս կար ՀՀՇ-ի ժամանակ, գրեթէ նոյն ձևով մնացել է մինչ այսօր, և դա է, որ մենք պահանջում ենք` ասելով, որ անհրաժեշտ է փոխել ԱԳՆ աշխատակազմը: Որոշ դէպքերում դա կարող է վերաբերել դեսպաններին, որոշ դէպքերում` պատասխանատուներին կամ այլ պաշտօնեաների: Բնական է, որ բոլորին նոյն գնահատական տալ չենք կարող»,- պարզաբանեց ՀՅԴ խմբակցութեան ղեկավարը:

ԱՅՍՕՐ, 15:52
Aysor.am

0 Պատգամ: