Ի՞նչ կանի ՀԱՊԿ–ն, եթէ Ադրբեջանը յարձակւի Ղարաբաղի վրայ

16:10 • 17.06.10
Ըստ կանոնադրութեան՝ ի՞նչ կանի ՀԱՊԿ–ն, եթէ Ադրբեջանը ռազմատենչ յայտարարութիւններից անցնի իրական գործողութիւնների:
«Եթէ, Աստւած մի արասցէ, Ադրբեջանը դիմի կոնկրէտ ռազմական քայլերի, բնականաբար, ելնելով ՀԱՊԿ կանոնադրութեան 4–րդ կէտի պահանջներից՝ ՀԱՊԿ անդամները պարտաւոր են օգնութիւն ցուցաբերել, շեշտում եմ, նաև ռազմական օգնութիւն, քանի Հայաստանը համարւում է ՀԱՊԿ անդամ»,– այսօր հրաւիրւած մամուլի ասուլիսին ասաց ՀԱՊԿ Հայաստանի ներկայացուցչութեան տնօրէն Նւէր Թորոսեանը։
Հարցին, թէ Ղարաբաղը չճանաչւած պետութիւն է և, բնականաբար, ՀԱՊԿ անդամ չէ, այդ դէպքում ինչպէ՞ս կարող է ՀԱՊԿ–ն օգնել պատերազմի դէպքում, Նւէր Թորոսեանը պատասխանեց, թէ ՀԱՊԿ կանոնադրութեամբ նման իրավիճակ նախատեսւած չէ, բայց նման ոչ ցանկալի զարգացումների դէպքում «բնականաբար, անպայման կլինեն արտահերթ խորհրդակցութիւններ, հանդիպումներ։ Կոնկրէտ դէպքում որոշումը կը կայացւի կոնկրէտ իրավիճակից ելնելով»։

Tert.am

0 Պատգամ: