Հայաստանի նախագահը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ


Յունիս 17, 2010 17:08
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը այսօր՝ յունիսի 17-ին աշխատանքային այցով մեկնել է Սանկտ-Պետերբուրգ:
Ինչպէս հաղորդում է NEWS.am-ի յատուկ թղթակիցը, Հայաստանի նախագահին «Պուլկովո» օդանաւակայանում դիմաւորել են Ռուսաստանի կառավարութեան բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ինչպէս հաղորդում են ադրբեջանական լրատւամիջոցները, Սանկտ-Պետերբուրգ է մեկնել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Նշենք, որ այսօր նախատեսւած է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսեանի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: