Աշխարհի առաջնութիւն.
Ֆրանսիա – Մեքսիկա` 0:2



Յունիս 18, 2010 01:27
А խումբ, 2-րդ տուր
17 Յունիսի, Պոլոկվանե, Պիտեր Մոկաբա ստադիոն
Մրցավար` Խալիլ Ալ Համդի (Սաուդեան Արաբիա)
Էրնանդես, 64 (0:1), Բլանկօ, 79 (0:2, 11մ)

Ռայմոն Դոմէնը կարծես վրէժխնդիր լինի Ֆրանսիայից, իր նկատմամբ ունեցած ատելութեան համար: Այդքան քննադատութիւնից եւ հորդորներից յետոյ նա նոյն յամառութեամբ դարձեալ խաղադաշտ դուրս չբերեց Անրիին եւ Սիսէին: Անելկային էլ միայն մէկ խաղակէս թողեց դաշտում: Դոմէնեկի անդէմ ձեռագիրը խարանի նման Ֆրանսիայի հաւաքականի խաղի վրայ է: Ոչ մի իրական գօլային պահ Մեքսիկայի դարպասի մօտ նրանք չստեղծեցին եւ դաժան պատժւեցին: Նոյնիսկ 1/8-րդ եզրափակիչը Ֆրանսիայի համար արդէն կարող է միայն երազանք լինել: Մեքսիկան յաղթեց 2:0 հաշւով:
68-րդ րոպէին Ռաֆայէլ Մարկէզը մօտ 40 մետրանոց փոխանցումով գտաւ Էրնանդեսին: Աւիդալը ձախողեց արհեստական խաղից դուրս վիճակը, եւ Էրնանդեսը, ստանալով գնդակը, շրջանցեց դարպասապահ Լյորիսին եւ գրաւեց դատարկ դարպասը:
Իսկ 79-րդ րոպէին նոյն Աբիդալը սեփական տուգանային հրապարկում գցեց Բարերային, եւ Բլանկոն անթերի իրացրեց 11 մետրանոցը:
Դոմէնեկը նոյնիսկ չօգտւեց երրորդ փոփոխութեան հնարաւորութիւնից:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: