Ի՞նչն է գցել Իլհամ Ալիևի տրամադրութիւնը Սանկտ -Պետերբուրգում
Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումից առաջ Իլհամ Ալիևը վստահ էր, որ բանակցութիւնները կընթանան այնպէս, ինչպէս ինքը կցանկանայ, սակայն տեղի ունեցաւ ամբողջութեամբ հակառակը:
Այդ մասին այսօր տեսակէտ յայտնեց քաղաքագէտ Ալեքսանդր Մանասեանը` Aysor.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի և Ռուսաստանի իր պաշտօնակիցների հետ հանդիպումից յետոյ Ադրբեջանի ղեկավարի հեռանալը և միջազգային տնտեսական համաժողովին չմասնակցելը:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահի մամլոյ ծառայութիւնը տեղեկացրել էր, թէ Իլհամ Ալիևը Սանկտ -Պետերբուրգ է այցելում Միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով, որի շրջանակներում հանդիպում է ունենալու Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հետ, սակայն հանդիպումից յետոյ Ադրբեջանի նախագահը շտապ վերադարձել է Բաքու:
«Երբ Իլհամ Ալիևը ներկայացել է Սանկտ-Պետերբուրգ, այնտեղ բանակցութիւնները չեն ընթացել այնպէս, ինչպէս ինքը կցանկանար»,-ասաց Ա.Մանասեանը, յաւելելով, որ Բաքուն ցանկանում էր, որ Մոսկւան ճնշումներ գործադրեր հայկական կողմի վրայ, մօռանալով, որ Թուրքիա կատարած այցի ժամանակ ՌԴ վարչապետ Պուտինը շեշտել եր, որ Ռուսաստանը բացառում է որևէ ճնշում Ղարաբաղեան հակամարտութեան կողմերի վրայ:
«Ըստ Բաքւի, ճնշման ենթակայ հաւանական կողմը պէտք է Հայաստանը լինէր, և այդ փայփայւող յոյսով է, որ Ալիևը մեկնել էր Սանկտ-Պետերբուրգ: Սակայն այնտեղ, իմ կարծիքով, Ալիևին բերել են իրատեսական բանակցութիւնների հուն, ինչը գցել է նրա տրամադրութիւնը: Այլ բացատրութիւն դժւար թէ լինի»,-ասաց բանախօսը, նշելով, որ տնտեսական ֆորումին քննարկւող հարցերն իրականում խիստ կարևոր էին Բաքւի համար:
«Թողնել այդ ֆորումը և հեռանա՞լ` նշանակում է այնտեղ տրամադրութեան և հիասթափութեան խնդիր է եղել»,- եզրափակեց Ա.Մանասեանը:

ԱՅՍՕՐ, 15:54
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment