Փորձագետ.–
Ամերիկայի վարած քաղաքականութիւնը
հակահայկական է


ԱՄՆ-ն որևէ ազդեցութիւն չի կարող ունենալ Իրանի վրայ, և Ամերիկայի վարած քաղաքականութիւնը հակահայկական է, ոչ թէ` հակաիրանական: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փորձագէտ Սերգէյ Շաքարեանցը:
«ԱՄՆ-ն պէտք է հասկանայ, որ Իրանի նման երկրին ոչ թէ պէտք է թելադրել, այլ նրա հետ համագործակցել: ՄԱԿ-ի ԱԽ որոշումն Իրանի դէմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու վերաբերեալ հարւած է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին: Պատժամիջոցների կիրառումը հազիւ թէ կանգնեցնի ուրանի հարստացման գործընթացն ու միջուկային էներգետիկայի ոլորտում իրականացւող հետազոտութիւնները, դա միայն նոր խոչընդոտներ կստեղծի Իրանի ու տարծաշարջանի, այդ թւում նաև Հայաստանի հետ յարաբերութիւններում»,- ասաց Ս. Շաքարեանը` յաւելելով, որ երկրները կամ պիտի գաղտնի բարիդրացիական յարաբերութիւններ պահպանեն Իրանի հետ, կամ պէտք է ընդհանրապէս կապ չունենան:
Նա յիշեցրեց, որ Հայաստանն ու Իրանը մշակել են մի շարք էներգետիկ նախագծեր, և ՄԱԿ-ի ԱԽ երէկւայ որոշումն անմիջական անդրադարձ կունենայ Հայ-իրանական համագործակցութեան վրայ:
Սերգէյ Շաքարեանցը կարծում է, որ առաջիկայում լուրջ սրացումներ կարող են լինել Մերձաւոր Արևելքում, և ամէն ինչ կախւած է ՄԱԿ-ում Իսրայէլին վերաբերող լսումներից: Եթէ ՄԱԿ-ը նոյն դիրքորոշումը չորդեգրի Իսրայէլի հանդէպ, բանախօսի կարծիքով, կարելի է լուրջ բախումներ ակնկալել նաև տարածաշրջանում:
Փորձագէտը այնումանայնիւ վստահ է, որ Թուրքիա-Իսրայէլ հակամարտութիւնը հակամարտութիւն չէ, այլ սադրանք Իրանի դէմ։
Անդրադառնալով ռուս–թուրքական մերձեցմանը` Շաքարեանն ասաց, որ պէտք զգուշանալ ոչ թէ այդ, այլ` ամերիկաթուրքական մերձեցումից:

ԱՅՍՕՐ, 15:57
Aysor.am

0 Պատգամ: