«Ստրատֆորի» ղեկավար.–
Ադրբեջանն ԱՄՆ արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւնը չէ
15:20 • 10.06.10
Ղարաբաղեան խնդրի լուծման համար հարկաւոր է սպասել՝ մինչև փոխւի Հայաստանի արտաքին քաղաքականութեան ուղեգիծը կամ հակամարտութիւնն ամբողջովին սառչի։ Այս մասին Բաքւում ասել է «Ստրատֆոր» ամերիկեան վերլուծական կենտրոնի ղեկավար Ջորջ Ֆրիդմանը։
«Հակամարտութեան լուծման համար պատերազմը ելք չէ, աւելի լաւ է՝ ինքներդ ձեզ հարց ուղղէք՝ ինչպիսի աջակցութիւն կարող է ցուցաբերել միջազգային հանրութիւնն այս հարցում։ Արժէ՞ արդեօք ռիսկի դիմել և ուժ գործադրել այս հարցում։ Դա հարկաւոր է լուծել։ Չէ՞ որ պատերազմը կարող է յանգեցնել անսպասելի հետևանքների»,- ասել է «Ստրատֆորի» նախագահը։
Ինչպէս յայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Հարաւային Կովկասի տարածաշրջանի հանդէպ իր երկրի վարած քաղաքականութեան առնչութեամբ Ֆրիդմանն ասել է, որ «այդ քաղաքականութիւնը կախւած կլինի Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի քաղաքականութիւնից»։
«Ստրատֆորի» ղեկավարը նաև նշել է, որ Ադրբեջանը ԱՄՆ արտաքին քաղաքականութեան գլխաւոր առաջնահերթութիւնը չէ։ Ըստ Ջորջ Ֆրիդմանի՝ Իրաքից ԱՄՆ-ի հեռանալը կը յանգեցնի տարածաշրջանում Իրանի հզօրացմանը, սակայն, միևնոյն ժամանակ, ԱՄՆ-ն չի կարող չափազանց երկար մնալ Իրաքում։
«Նշեմ նաև, որ Իրանի ուժեղացումը կը վերաբերի ոչ թէ Իսրայէլին, այն Պարսից ծոցի երկրներին և Ադրբեջանին»,- ընդգծել է վերլուծաբանը՝ յաւելելով, որ Ադրբեջանը դեռևս ԱՄՆ-ի արտաքին քաղաքական առաջնահերթութիւններից չի համարւում։

Tert.am

0 Պատգամ: