Հայաստանում մշակութային և պատմական արժէքները վերականգնում են շինարարները

18:07 • 10.06.10
Մշակութային և պատմական արժէքների վերականգնողական աշխատանքները յաճախ իրականացնում են շինարարական կազմակերպութիւնները։ Այս մասին այսօրւայ սուլիսին ասաց Ճարտարապետների միութեան նախագահ Մկրտիչ Մինասեանը։
Ըստ նրա՝ հէնց դա էլ հանդիսանում է բազմաթիւ և կոպիտ սխալների պատճառը։
«Նրանք փորձ չունեն։ Ռեստավրացիայում պատահական մարդկանց մուտքը պէտք է արգելւի», – նշեց նա։
Իր հերթին մշակոյթի նախարարութեան պատմութեան և մշակոյթի յուշարձանների պահպանութեան գործակալութեան պետի տեղակալ Սամւէլ Մուսոյեանը տեղեկացրեց, որ օրեր առաջ նախարարը հրաման է ստորագրել, որի հիման վրայ ստեղծւել է աշխատանքային խումբ։ Ըստ Մուսոյեանի՝ այդ մասնագէտները համակարգելու են այդ ոլորտը։
«Այժմ մշակւում է համապատասխան կարգ։ Վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար ընկերութիւնները պէտք է մասնակցեն մրցոյթի։ Խիստ պայմաններ են լինելու», – պարզաբանեց նա։
Յիշեցնենք, որ ռեստավրատորները վերականգնողական աշխատանքներ իրականացնելիս ջնջել էին Հաղարծին վանքային համալիրի (X-XIIIդդ.) սեղանատան պատերի փորագրութիւնները։

Tert.am

0 Պատգամ: