Լեհաստանում տեղեակ չեն, որ իրենց հաւաքականը չի մասնակցում աշխարհի առաջնութեանը



Յունիս 15, 2010 15:05
Հասարակական կարծիքի հարցման արդիւնքում պարզւել է, որ Լեհաստանի իւրաքանչիւր երրորդ բնակիչը վստահ է, որ իրենց հաւաքականը մասնակցում է աշխարհի առաջնութեանը, թէեւ, իրականում, Լեհաստանի հաւաքականին չի յաջողւել եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նւաճել` տեղեկացնում է Thenews.pl-ը:
Հարցւածների 10 տոկոսը կարծում է, որ Լեհաստանի հաւաքականը կը կարողանայ յաղթահարել աշխարհի առաջնութեան եզրափակիչ մրցաշարի խմբային փուլը, 8 տոկոսը վստահ է, որ թիմը գոնէ մէկ հանդիպում յաղթանակով կաւարտի, 3 տոկոսը յոյս ունի, որ Լեհաստանը կհասնի մինչեւ քառորդ եզրափակիչ կամ կիսաեզրափակիչ, իսկ չորս տոկոսը կարծիք է յայտնել, թէ Լեհաստանը կնւաճի աշխարհի գաւաթը:
Հաշւի առնելով այն բոլոլ ողբերգութիւնները, որ վերջին ամիսներին պատուհասեցին Լեհաստանը` այս արդիւնքներին կարելի է միայն կարեկցանքով մօտենալ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: