Հայաստանի Հանրապետութեան պետական դրօշի օրն է

Այսօր առաջին անգամ Հայաստանը տօնում է Հայաստանի Հանրապետութեան պետական դրօշի օրը: ՀՀ դրօշն ընդունւել է երկրի Գերագոյն խորհրդի կողմից 1990 թւականի օգոստոսի 24-ին, իսկ 2006 թւականի յունիսի 15-ին ընդունւել է «ՀՀ դրօշի մասին» գործող օրէնքը:
ՀՀ դրօշի տօնին նւիրւած տօնախմբութիւնը նախատեսւում է անցկացնել մի քանի միջոցառումների տեսքով, սակայն կարևորագոյն միջոցառումը «Մենք» հիմնադրամի կողմից կազմակերպւած քայլերթն է, որը կմեկնարկի այսօր, 19:00-ին ՀՀ Կառավարութեան շէնքի դիմացից: Քաղաքացիական շքերթն անցնելու է` Նալբանդեան փողոցով, Սայեաթ Նովա պողոտայով, Օպերայի շէնքի հարևանութեամբ գտնւող Ֆրանսիական հրապարակով և Մաշտոցի պողոտայով, Ամիրեան փողոցով մուտք է գործելու կրկին Հանրապետութեան Հրապարակ:
Ինչպէս յայտնում են «Մենք» հիմնադրամից, քանի որ այս տարի իրականացւում է ՀՀ պետական դրօշի տօնի անդրանիկ միջոցառումը, ապա այն կկենտրոնացւի միայն Երևան քաղաքի տարածքում:
«Մարզերի բնակիչները ևս կարող են պարզապէս միանալ մայրաքաղաքային միջոցառումներին: Իսկ յաջորդ տարիներին կընդլայնւի և միջոցառումների աշխարհագրութիւնը», - նշում են կազմակերպիչները:

ԱՅՍՕՐ, 09:31

0 Պատգամ: