Զեմֆիրայի եղբայրը խեղդւել է


15:38 • 15.06.10
Ստորջրեայ որսի ժամանակ մահացել է ռոք երգչուհի Զեմֆիրայի եղբայրը՝ Ռամիլ Ռամազանովը։
Ինչպէս հաղորդում է Lіfe.ru–ն, դժբախտ պատահարը տեղի է ունեցել յունիսի 13–ի գիշերը։ 43–ամեայ Ռամիլ Ռամազանովն իր որդու հետ ստորջրեայ որսորդութիւն էր կատարում Ուֆա գետում։
Նա հագել է հիդրոկոստիւմը, վերցրել ստորջրեայ հրացանը, լապտերը և սուզւել ջուրը։ Որոշ ժամանակ անց լապտերի լոյսը մարել է։ Ռամիլի մարմինը 2 ժամ անց ջրից հանել են փրկարարները։
Ինչպէս պարզւել է, նա խճճւել է ծառերի ճիւղերի մէջ և չի կարողացել դուրս գալ։Յուղարկաւորութիւնը տեղի է ունեցել այսօր Ուֆա քաղաքում, ուր Զեմֆիրան մեկնել է իր մտերիմ ընկերուհի Ռենատա Լիտվինովայի հետ։
Նշենք, որ Ռամիլ Ռամազանովը յայտնի ձեռնարկատէր էր՝ Բաշկիրիայի խոշորագոյն առևտրի ցանցերից մէկի տնօրէնը։Անցեալ տարի երկարատև հիւանդութիւնից մահացել էր նաև Զեմֆիրայի հայրը։

Tert.am

0 Պատգամ: