Պուտին–Էրդողան հանդիպման էֆեկտը
Գազն Իսրայէլ չի հասնի

11:23 • 09.06.10
Երէկ Ստամբուլում մեկնարկել է Ասիայում փոխգործակցութեան ու վստահութեան ամրապնդման խորհրդակցութեան երրորդ գագաթնաժողովը։
Ստամբուլեան գագաթաժողովի շրջանակում առաեել ուշագրաւ է եղել Թուրքիայի վարչապետի հանդիպումն իր ռուս պաշտօնակից Վլադիմիր Պուտինի հետ և նրանց համատեղ մամուլի ասուլիսը: Ինչպէս և ակնկալւում էր, գլխաւոր թեման եղել է «Ազատութեան տորմիղը»։
Պուտինը քննադատել է թուրքական Mavi Marmara նաւի կալանման միջադէպը և յայտարարել, որ պատահարը «մանրամասն հետաքննութիւն» է պահանջում, և որ նման բան այլևս չպէտք է կրկնւի։ Ռուսաստանի վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է թուլացնել լարւածութիւնը և թոյլ չտալ, որ Մերձաւոր Արևելքում նոր հրդեհ բռնկւի։
Պուտինն անդրադարձել է նաև «Կապոյտ հոսք-2» գազատարի նախագծին՝ յայտարարելով, որ այն ամենայն հաւանականութեամբ չի հասնի մինչև Իսրայէլ։ «Իսրայէլն իր շելֆում գազի մեծ պաշարներով հանքավայր է յայտնաբերել։ Ուստի «Կապոյտ հոսքի» երկրորդ ճիւղը դէպի այդ պետութիւն ուղղելու անհրաժեշտութիւն չկայ՝ անգամ զուտ տնտեսական պատկերացումներով»,- ասել է նա։
Էրդողանը յայտարարել է, որ առաջիկայ հինգ տարիների ընթացքում Թուրքիան ու Ռուսաստանը մտադիր են աւելի քան չորս անգամ մեծացնել ապրանքաշրջանառութիւնը՝ տարեկան մինչև $100 միլիարդ։

Tert.am

0 Պատգամ: