Wednesday, June 9, 2010

ՀՅԴ

Հ.Յ.Դ.-
Ամերիկեան իշխանութիւնները տեղի տւեցին ադրբեջանական շանտաժին
12:22 • 09.06.10
Յունիսի 6–ին ԱՄՆ պաշտպանութեան նախարար Ռոբերտ Գէյթզն այցելեց Ադրբեջան, սակայն չայցելեց Հայաստան, ինչպէս սովորաբար արւում է տարածաշրջանային այցերի ժամանակ՝ հաւասարակշռութիւնը պահպանելու նպատակով։
ՀՅԴ պատգամաւոր, ԱԺ պաշտպանութեան, ազգային անվտանգութեան և ներքին գործերի մշտական յանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետեանը, Tert.am-ի խնդրանքով մեկնաբանելով Վաշինգտոնի այս քայլը, ասաց.
«Ես կարծում եմ, որ ամերիկեան իշխանութիւնները տեղի տւեցին ադրբեջանական շանտաժին։ Որոշ ժամանակ առաջ Ադրբեջանի իշխանութիւնները յայտարարութիւններ արեցին, թէ ԱՄՆ-ն Ղարաբաղեան հարցում միակողմանի մօտեցում է ցուցաբերում։ Դա քաղաքական շանտաժ էր, որին յաջորդեց Գէյթզի այցը Ադրբեջան, ինչի ընթացքում նա Օբամայի նամակը յանձնեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»,- յայտարարեց Կարապետեանը։
Նրա խօսքով՝ այն ռազմավարական խնդիրները, որոնք Գէյթզը քննարկել է Ադրբեջանում՝ կապւած Աֆղանստանում խաղաղարար ուժերի գործունէութեան հետ, կարող էր քննարկել նաև Հայաստանի հետ, քանի որ Հայաստանն էլ է մասնակցում Աֆղանստանում խաղաղարար ուժերի գործունէութեանը։
«Իմ կարծիքով, ԱՄՆ-ի իշխանութիւները ենթարկւեցին Ադրբեջանի շանտաժին»,- ընդգծեց նա։

Tert.am

0 Պատգամ: