Ջիգարխանեանն արժանացաւ Ռուսաստանի բարձրագոյն թատերական մրցանակին

11:13 • 09.06.10
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմէն Ջիգարխանեանը դարձել է Ռուսաստանի թատերական բարձրագոյն մրցանակի՝ «Բիւրեղապակեայ Տուրանդոտի» դափնեկիր։ Այս հեղինակաւոր մրցանակը ճանաչւած արտիստը ստացել է թատրոնին «անձնւիրաբար ծառայելու, պատւի և արժանիքների» համար։ Այս մասին հաղորդում է ռուսական «Վեստի» գործակալութիւնը։
Այս տարին Ջիգարխանեանի համար յոբելեանական է։ Հոկտեմբերի 3–ին լրանում է նրա 75–ամեակը։

Tert.am

0 Պատգամ: