Իշխանութիւնները հերթական նենգ միջո՞ցն էին ձեռնարկել


15:17 • 19.06.10
Ազատութեան հրապարակում երէկ կայացել է քաղբանտարկեալների և հալածեալների պաշտպանութեան կոմիտէի կազմակերպած նստացոյցը՝ նախկին քաղբանտարկեալների մասնակցութեամբ։
«Իշխանութիւնները հերթական նենգ միջոցն էին ձեռնարկել՝ խափանելու մեր ակցիան։ Ազատութեան հրապարակում այդ ժամին երեխաների համերգ էր, և, բնականաբար, կոմիտէի անդամները չէին կարող մտնել հրապարակ և խանգարել այդ միջոցառումը։ Ի դէպ, այդ համերգի իրազեկման հայտ քաղաքապետարան չէր ներկայացւել»,– Tert.am–ի հետ զրոյցում երէկւայ նստացոյցի մասին ասաց ՀԱԿ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի պատասխանատու Վլադիմիր Կարապետեանը։
Նստացոյցն անցկացւել է Արամ Խաչատրեանի արձանի յետնամասում։ Վլադիմիր Կարապետեանի խօսքով՝ ոստիկաններն անընդհատ բարձրախօսներով յայտարարում էին, որ նստացոյցի մասնակիցների միջոցառումն արտօնւած չէ, և որ նրանք խախտում են հասարակական կարգը։
«Նստացոյցը տևեց մինչև ժամը 22–ը, անցաւ նորմալ՝ առանց խոչընդոտների՝ չհաշւած այն, որ ոստիկանները բարձրախօսով յայտարարութիւններ էին անում»,– ասաց Կարապետեանը։
Նստացոյցին մասնակցել են նախկին քաղբանտարկեալներ, որոնք իրենց համերաշխութիւնն են յայտնել 15 քաղբանտարկեալներին և պահանջել են նրանց ազատ արձակել։


Tert.am

0 Պատգամ: