ԱԳՆ.–
Գիշերւայ քողի տակ ուխտադրուժ յարձակւելը բնորոշ է Ադրբեջանին
14:29 • 19.06.10
Ակնյայտ է, որ դա նախապէս մտածւած և ծրագրւած գործողութիւն է: Դա ևս մէկ անգամ ցոյց է տալիս Բաքւի իրական դէմքը, որն ամէն ինչ անում է բանակցային գործընթացը ձախողելու համար:
Այս մասին «Ռեգնում» գործակալութեանն ասել է ՀՀ արտգործնախարար էդւարդ Նալբանդեանը՝ մեկնաբանելով ՀՀ պաշտպանութեան նախարարութեան տարածած հաղորդագրութիւնը այն մասին, որ անցած գիշեր Մարտակերտի ուղղութեամբ ադրբեջանական կողմից դիվերսիոն յարձակման փորձի վերաբերեալ:
«Բարձր մակարդակով իւրաքանչիւր հանդիպումից առաջ, Բաքուն փորձում էր սադրիչ յայտարարութիւնների, պատերազմի սպառնալիքների միջոցով տապալել բանակցութիւնները: Ամենայն հաւանականութեամբ, տեսնելով, որ դա իրենց չի յաջողւում` ադրբեջանցիներն այս անգամ, յունիսի 17-ի եռակողմ բարձր մակարդակի հանդիպումից անմիջապէս յետոյ գնացին աւելի հեռու` ակնյայտ սադրանքի: Կարելի է ասել, որ դեռևս չհասցնելով դուրս գալ բանակցութիւնների սրահից, ադրբեջանական ղեկավարութիւնը յունիսի 18-ի լոյս 19-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում կազմակերպել է դիվերսիոն գործողութիւն: Գիշերւայ քողի տակ ուխտադրուժ յարձակւելը բնորոշ է Ադրբեջանին: Դա առաջին անգամ չի արւում»,– ասել է նա։
Յիշեցնենք, որ դիվերսիոն ոտնձգութեան հետևանքով կան զոհեր և վիրաւորներ: Արցախի զինւած ուժերը յետ են մղել այդ յարձակումը: Հայկական կողմում, ըստ պաշտօնական տեղեկութեան, կայ չորս, ադրբեջանական կողմում՝ մէկ զոհ։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment