Սարկոզին աշխատանքի չի ընդունում
բարձրահասակ թիկնապահների
20:03 • 08.06.10
Ֆրանսիայի նախագահ Նիկոլայ Սարկոզին չի ուզում, որ հետ շրջեն իրենից աւելի բարձրահասակ թիկնապահները։ Le Parisien–ը հաղորդում է, որ նախագահի թիկնապահը դառնալու առաջին նախապայմանը ցածր հասակ ունենալն է։
165 սմ հասակ ունեցող Սարկոզիին չի մտահոգում նոյնիսկ փաստը, որ բարձրահասակ թիկնապահներն աւելի հեշտութեամբ են նկատում կասկածելի անձանց բազմութեան մէջ։
Ասում են, որ նա ամաչում է իր հասակից, յատուկ կօշիկներ է կրում, որոնք նախագահի հասակը բարձրացնում են մի քանի սանտիմետրով։ Իսկ այլ երկրների նախագահների հետ լուսանկարւելիս նա միշտ ոտնաթաթերի վրայ է կանգնում։
Սարկոզիի կինը՝ Կառլա Բրունին, ամուսնուց 10 սանտիմետրով աւելի բարձր է և նրա ուղեկցութեամբ միշտ շրջում է տափակ կօշիկներով։

Tert .am

0 Պատգամ: