Ազգային ժողովը նշում
է երաժշտութեան տօնը

09:38 • 19.06.10
Յունիսի 21-ին, ժամը 19.00-ին ԱԺ-ն «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հրաւիրում է ունկնդրելու դասական երաժշտութիւն։ Աշխարհում հաշմանդամների միակ կամերային երգչախմբի` «Փարոսի» և Երևանի պետական կոնսերվատորիայի Կոնստանտին Սարաջեանի անւան սիմֆոնիկ նւագախմբի կատարմամբ կը հնչեն հայ և համաշխարհային երաժշտարւեստի գոհարներ։
Ազգային ժողովը նախագահը երաժշտութեան տօնին նւիրւած այս նախաձեռնութեամբ կրկին անգամ ուշադրութիւն է բևեռում հաշմանդամների խնդիրներին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնութեան և տեղեկատւութեան միջոցների հետ կապերի վարչութիւնը։

Tert.am

0 Պատգամ: