Ձերբակալւած Հայ մարմնավաճառները արտաքսւել են Թուրքիայից


Յունիս 11, 2010 18:11
Թուրքիայի Սամսունի նահանգային ոստիկանութեան գործողութիւնների արդիւնքում ձերբակալւած օտարերկրացի քաղաքացիներից 43-ը, որոնց մէջ եղել են Հայաստանի քաղաքացիներ, արտաքսւել են Թուրքիայից։

Թուրքական Dogan գործակալութեան փոխանցմամբ՝ Սամսունի նահանգային ոստիկանութիւնը երկար ժամանակ հետեւել է մի խմբի, որի անդամները զբաղւել են կավատութեամբ, եւ հաւաքելով համապատասխան ապացոյցները, օրեր առաջ ձերբակալել է յիշեալ խմբի անդամներին։
Ոստիկանութիւնը Սամսունի տարբեր հիւրանոցներից եւ բնակարաններից բերման է ենթարկել 65 մարմնավաճառի, որոնց մէջ եղել են Վրաստանի, Դաղստանի, Ղըրղզստանի եւ Հայաստանի քաղաքացիներ։ Ձերբակալւած 22 թուրք մարմնավաճառները հարցաքննութիւնից յետոյ ազատ են արձակւել, իսկ մնացած 43 արտերկրացիները՝ արտաքսւել են Թուրքիայից։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: