Դատապարտւեց «Ակօս»-ին սպառնացող ևս մէկ թուրք


16:55 • 11.06.10
«Ակօս» շաբաթաթերթի աշխատակիցներին սպառնացող 23-ամեայ Եասին Եըլդըզը դատապարտւել է ազատազրկման՝ 3 տարի 3 ամիս ժամկէտով: Այս մասին տեղեկացնում է թուրքական Taraf օրաթերթը:
Եասին Եըլդըզը ցուցմունքներում ընդունել է իր մեղքը և յայտարարել, որ «Ակօս»-ի էլեկտրոնային փոստին սպառնալիքներ էր ուղարկել Հայկական հարցի վերաբերեալ մամուլում տեղեկութիւններ կարդալուց յետոյ, ինչի պատճառով ինքը նեարդայնացել էր:
Յիշեցնենք, որ 2009թ. թուրքական դատարանը 3,3 տարւայ ազատազրկման էր դատապարտել Մեհմեդ Քարային, որը Հրանտ Դինքի սպանութիւնից յետոյ սպառնալիքներ էր ուղարկել «Ակօսի» աշխատակիցների և ընդհանրապէս Թուրքիայում ապրող հայերի հասցէներին:



Tert.am

0 Պատգամ: