Քւէարկութիւնը հետաձգւեց
Սպասւում է ևս մէկ արտահերթ նիստ

20:52 • 10.06.10
Ազգային ժողովն աւարտեց ինչպէս քառօեան, այնպէս էլ արտահերթ նիստը, որը հրաւիրւել էր քառօրեայի աւարտին։ Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց երկու վիճայարոյց օրէնսդրական նախաձեռնութիւններից առաջինը՝ «Հեռուստատեսութեան և ռադիոյի մասին» օրէնքում նախատեսւող փոփոխութիւնների նախագիծը։

Ինչ վերաբերում է «Լեզւի մասին» և «Հանրակրթութեան մասին» օրէնքներում նախատեսւող փոփոխութիւններին, կամ, ինչպէս ընդունւած է ասել, օտարալեզու դպրոցների բացման օրէնսդրական նախաձեռնութեանը, այս հարցով քւէարկութիւնը հետաձգւեց մինչև յաջորդ արտահերթ նիստ, որի օրը դեռ որոշւած չէ։
Քւէարկութիւնը հետաձգելու որոշումից յետոյ «Մենք դէմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնող խմբի անդամները, ովքեր առաւօտից բողոքի ակցիայ էին անցկացնում կառավարութեան շէնքի առջև, հեռացան, բայց վստահեցրին, որ շարունակելու են պայքարը։

Tert.am

0 Պատգամ: