«Ադրբեջանը Թուրքիայի սեփական բոստանն է դարձել»


Նախիջևանում իր ներկայացւածութեան մակարդակը բարձրացնելով` Թուրքիան փորձում է սողոսկել Ադրբեջան, գտնում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնողական խմբի անդամ Հայկ Բալանեանը:
Այսօր ասուլիսի ժամանակ անդրադառնալով ՌԴ վարչապետ Վ. Պուտինի այցին Թուրքիա` նա կարծիք յայտնեց, որ պաշտօնական Մոսկւան հասկացել է, որ Անկարան,խախտելով ստատուս քվոն, փորձում է իր օգտին փոխել իրավիճակը Հարաւային Կովկասում:
Ըստ բանախօսի` այդ էր նաև պատճառը, որ Պուտինը, խօսելով Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման մասին շեշտեց, որ այն պէտք է լուծւի միայն երկու կողմերի միջև`առանց այլ ուժերի միջամտութեան:
«Թուրքիան չի կարող հրաժարւել Ադրբեջանը վերահսկելու մտքից, որը իր համար սեփական բոստան է դարձել»,- ասաց Հ. Բալանեանը` կարծիք յայտնելով, որ Ռուսաստանը թոյլ չի տայ ներկայ իրավիճակի փոփոխութիւն:



ԱՅՍՕՐ, 16:20
Aysor.am

0 Պատգամ: