Թուրքերն օրը ցերէկով թալանում են եկեղեցիները

10:59 • 07.06.10
Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնւող յունական ուղղափառ եկեղեցին մէկ օրում ենթարկւել է երկու յարձակման:Թուրքական Star օրաթերթի փոխանցմամբ` երեք հոգի օրը ցերէկով ներխուժել են եկեղեցի և գողացել մէկ մոմակալ:
Աւելի ուշ նոյն անձինք դարձեալ եկել են եկեղեցի` այս անգամ իրենց հետ բերելով ևս հինգ հոգու: Նրանք բռունցքներով հարւածել են եկեղեցու դռանն ու կոտրել ապակիները:
Պարբերականի տեղեկացմամբ` յանցագործները ձերբակալւած են: Նշւում է նաև, որ նրանք եղել են ոգելից խմիչքի ազդեցութեան տակ:


Tert.am

0 Պատգամ: