Կրկէսից փախած փիղը զբօսնել է Ցիւրիխի կենտրոնում


Ցիւրիխ քաղաքի ոստիկանութիւնը շուրջ մէկ ժամ փորձում էր բռնել հիւրախաղերի ժամանած Knie կրկէսի փղին, ով «զբօսանքի էր դուրս եկել» քաղաքի կենտրոն: Այս մասին հաղորդում է Լենտա.ռու-ն` յղում անելով «Associated Press»-ին:
Սաբու անունով էգ փիղը փախել էր, երբ նրան փորձել են մտցնել բեռնախցիկ:
Կենդանին զբօսնել է Ցիւրիխի կենտրոնական թաղամասերում և անգամ հասցրել է լճում լողանալ:
Չնախատեսւած զբօսանքի ժամանակ փղին ուղեկցել են տեղի ոստիկանութեան աշխատակիցները: Միայն մէկ ժամ յետոյ կենդանու վարժեցնողին յաջողւել է համոզել Սաբուին` վերադառնալ կրկէս:
Ցիւրիխի ոստիկանութեան ներկայացուցչի խօսքերով` Ցիւրիխի կենտրոնում ունեցած զբօսանքի արդիւնքում աւերւածութիւններ չեն գրանցւել: Սաբուն, կրկէսի աշխատակիցների խօսքերով, վնասւածքներ չի ստացել:

ԱՅՍՕՐ, 11:20
Aysor.am

0 Պատգամ: