Վիկ Դարչինեան.-
«Ուզում էի թաքցնել ձեռքիս կոտրւածքի փաստը»
«Էրիկ Բարսելոնայի հետ մենամարտից յետոյ վերադարձայ Հայաստան, քանի որ ուզում եմ յաղթանակս նշել ընկերներիս, հարազատներիս հետ:
Լաւ հանգստանալուց յետոյ կվերադառնամ և կվերսկսեմ մարզումները»,- այսօր «Տեսակէտ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարեց պրոֆէսիոնալ բռնցքամարտի երկրորդ թեթևքաշային կարգում WBC-ի և WBA-ի, առաջին թեթևքաշային կարգում` IBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինեանը:
Յիշեցնենք, որ իր կարիէրայի ընթացքում մեր հայրենակիցն աշխարհի չեմպիոն է դարձել 7 անգամ` երեք քաշային կարգում: Մայիսի 20-ին Աւստրիայում Վիկը մրցավարների միաձայն որոշմամբ պարտութեան մատնեց ֆիլիպինցի փորձառու բռնցքամարտիկ Էրիկ Բարսելոնային, չնայած ձախ ձեռքի կոտրւածք ունէր:
«Մինչև մենամարտն աշխատում էի թաքցնել կոտրւածքի փաստը: Մարզումներից մէկի ժամանակ, ցաւօք, ուժեղ հարւածեցի, և անմիջապէս նկատւեց, որ ձեռքիս հետ ինչ-որ բան այն չէ: Բայց մենամարտը հետաձգել չէի ցանկանում: Նախապատրաստական ծանր շրջան էի անցել և չէի ուզում ամէն ինչ կորցնել ու յետոյ վերսկսել զրօից: Իհարկէ, յոյս ունէի, որ կսառեցնեն ձեռքս, և ցաւեր չեմ զգայ: Մենամարտի ընթացքում կրկին ուժեղ ցաւ զգացի, սակայն կարևորն այն է, որ վերջնարդիւնքում յաղթեցի»,- յայտարարեց Վիկ Դարչինեանը:
Ինչպէս արդէն տեղեկացրել ենք, Վիկ Դարչինեանը ցանկանում էր ռևանշ վերցնել ֆիլիպինցի Նոնիտօ Դոներից տարիներ առաջ նոկաուտով կրած պարտութեան համար, սակայն մրցակիցն այդպէս էլ չհամաձայնեց մենամարտել:
«Երկրորդ թեթևքաշային կարգում չեմպիոնական կոչումներս պահպանում եմ` յուսալով, որ Նոնիտօ Դոները, ի վերջոյ, կհամաձայնի մենամարտել ինձ հետ: Վերջերս կրկին բանակցութիւններ էինք վարում նրա թիմի հետ: Մենք շատ արագ ստորագրեցինք պայմանագիրը, սակայն Նոնիտօն վեց շաբաթ ձգձգեց` ամէն օր յայտարարելով, թէ կստորագրի այսօր կամ վաղը: Հասկացանք, որ անլուրջ մօտեցում է: Զայրացանք և յայտարարեցինք, որ նրա անունն այլևս չենք ուզում լսել: Այս պահին նրա թիմից որևէ նորութիւն չունենք: Ինձ թւում է` այդ մարտը դժւար թէ կայանայ, որովհետև արդէն 3 տարի է` ապարդիւն փորձում եմ համաձայնութեան յանգել նրա հետ»,- աւելացրեց Վիկ Դարչինեանը:

ԱՅՍՕՐ, 15:17
Aysor.am
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment