Christian Science Monitor.–
Հայաստանը միշտ աւելի հզօր բանակ է ունեցել, քան Ադրբեջանը
13:54 • 04.06.10
Չնայած գլոբալ ռեցեսիային, աշխարհում 2009թ. ռազմական ծախսերի աճն ամենաբարձրն է եղել 2003–ից ի վեր։
Այս մասին, Christian Science Monitor–ի փոխանցմամբ, ասւում է Ստոկհոլիմի միջազգային խաղաղութեան ուսումնասիրութիւնների ինստիտուտի հրապարակած զեկոյցում։ Ամենախոշոր ռազմական բիւջէն շարունակում է ունենալ ԱՄՆ–ը. երկրորդ տեղում Չինաստանն է։
2009թ. ռազմական ծախսերն աշխարհում աւելացել են 5.9 տոկոսով՝ կազմելով 1.5 տրիլիոն դոլար, մինչդեռ համաշխարհային տնտեսութիւնը կրճատւել է 2.2 տոկոսով։
Վերջին յիսուն տարիներին, ըստ զեկոյցի, ռազմական բիւջէն ամենից շատ մեծացել է փոքր, նաւթով հարուստ երկրներում։ 2000–2009թթ. Չադի ռազմական բիւջէն աւելացել է 663 տոկոսով, Ադրբեջանինը՝ 471 տոկոսով, իսկ Ղազախստանինը՝ 360 տոկոսով։
Ադրբեջանը, ըստ պարբերականի, նաւթադոլարներն օգտագործում է Հայաստանի հետ սահմանին իր ուժերը մեծացնելու համար։ Հայաստանը, ինչպէս նկատում է Christian Science Monitor–ը, միշտ աւելի ուժեղ բանակ է ունեցել, քան Ադրբեջանը և ռազմավարական դիրքային առաւելութիւններ ունի Ադրբեջանի նկատմամբ։ Պարբերականը յիշեցնում է Ճգնաժամային խմբի անցած տարւայ զեկոյցը, որում ասւում էր, որ Ադրբեջանի ռազմական ծախսերի մեծացումը վտանգում է Հայաստանի հետ առանց այն էլ փխրուն զինադադարը։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment