ԾԵԾԿՌՏՈՒՔ ՄՈՍԿՒԱ-ԵՐԵՒԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՈՒՄ

Յունիսի 11-ին, ժամը 22.30-ին, Զւարթնօց օդանաւակայանի աւիացիոն անվտանգութեան ծառայութիւնից օդանաւակայանի ոստիկանութեան բաժնում հաղորդում է ստացւել, որ Մոսկւա-Երևան չւերթի ինքնաթիռում կարգազանց ուղևոր կայ:
Ոստիկանութեան ծառայողները պարզել են, որ նշւած չւերթի ուղևոր, ՌԴ քաղաքացի, 1988 թ. ծնւած Արման Գ.-ն թռիչքի ընթացքում` օդանաւի սրահում, մօտ 25-30 րոպէ վիճաբանել, հայհոյել, բռունցքներով և գլխով հարւածել է նոյն չւերթի ուղևոր, ՌԴ քաղաքացի, 1967 թ. ծնւած Համլետ Թ.-ին և քթի մասում պատճառել վնասւածք: Համլետ Թ.-ին տրւել է դատաբժշկի ուղեգիր: Արման Գ.-ն Զւարթնօց օդանաւակայանի գծային բաժին բերման ենթարկւելուց յետոյ, հերթապահ մասում մօտ 30 րոպէ հայհոյել է ոստիկաններին և խանգարել նրանց բնականոն աշխատանքը:

17:50:23 - 12/06/2010

0 Պատգամ: