Նկուղում կարելի է լողալ...


Գիւմրիի Գարեգին Նժդեհի հրապարակի 1-ին ՙգ՚ շէնքի բնակիչներն իրենց նկուղը համեմատում են լողաւազանի հետ: Շէնքի նկուղն ու հիմքը ջրի մէջ են: Բնակիչներն ահազանգել են եւ ջրմուղ, եւ համատիրութիւն, առայժմ ապարդիւն:
Ու մինչ ջրմուղն ու համատիրութիւնը նկուղի խնդիրը իրար վրայ են բարդել՝ այդ ընթացքում պարզւում է այստեղ կենդանական աշխարհի որոշ ներկայացուցիչներ են բազմացել, պարբերաբար էլ հիւր են գնում տնից տուն:
«Պատերի խոնաւութիւնից մեր բնակարաններում հազար տեսակ միջատներ են բազմացել, որոնց դէմ պայքարելն անհնար է դարձել», - բողոքում են շէնքի բնակիչները:
Նրանք բազմիցս գումար են հաւաքել ու փորձել ինքնուրոյն լուծել ջրառատ նկուղի խնդիրը, սակայն ապարդիւն. խողովակներց ջրի արտահոսքը շարունակական է: Հարեւանները հաւաստում են, որ իրենց երեխաները խոնաւութեան պատճառով ձեռք են բերել ռեւմատիզմ եւ այլ հիւանդութիւններ:
Նրանք դժգոհում են ստեղծւած իրավիճակից. չէ՞ որ համատիրութեանը պարտաճանաչօրէն վարձավճարներ են մուծում՝ այս տեսակ խնդիրները հարթելու համար, իսկ արդիւնքում համատիրութեան ներկայացուցիչներն ընդամէնը մէկ անգամ են ներկայացել ու անվերադարձ հեռացել: Ու այսօր էլ՝ աշխատանքային օր, աշխատանքային էլ ժամի համատիրութեան պատասխանատուների հետ զրուցելն անհնար էր մի պարզ պատճառով՝ հաստատութեան դռները կողպւած էին:

Գիւմրիի «Ցայգ» ՀԸ
«Ա+1»

0 Պատգամ: