Երևանում անց է կացւում է Արամ Խաչատրեանի անւան միջազգային մրցոյթը

16:35 • 12.06.10
Յունիսի 6-14-ը Երևանում անց է կացւելու Արամ Խաչատրեանի անւան միջազգային մրցոյթը (ջութակ, թաւջութակ մասնագիտութիւններով):
Մրցոյթն անց է կացւում է 2003թ-ից սկսած` «Արամ Խաչատրեան- 100» հիմնադրամի նախաձեռնութեամբ, ՀՀ Մշակոյթի նախարարութեան ու Երևանի պետական կոնսերվատորիայի հետ համատեղ: Մինչ այս, այն անց է կացւել երեք մասնագիտութիւններով` դաշնամուր, ջութակ, թաւջութակ:
2011թ-ից մցրոյթին կարող են մասնակցել նաև երիտասարդ կոմպոզիտորները: Մրցոյթն այսուհետ անց է կացւելու է ոչ թէ մէկ, այլ միանգամից երկու մասնագիտութեամբ: Այսպիսով, 2010թ. մրցոյթին մասնակցելու են ջութակահարներն ու թաւջութակահարները, իսկ 2011թ-ին` դաշնակահարներն ու կոմպոզիտորները:
Արամ Խաչատրեանի անւան միջազգային մրցոյթը երեք փուլերից է բաղկացած։ Առաջին տեղի համար սահմանւել է 15 հազար ԱՄՆ դոլարի մրցանակ, երկրորդ տեղի համար՝ 10 հազար ԱՄՆ դոլար, երրորդ տեղի ` 5 հազար ԱՄՆ դոլար:
Բացի այդ, յաղթողը հնարաւորութիւն է ստանալու նոյն բեմում ելոյթ ունենալ Մարիինսկի թատրոնի սիմֆոնիկ նւագախմբի և Մոսկւայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նւագախմբի հետ:
Մրցոյթին մասնակցելու համար 59 յայտ է ներկայացւել 21 երկրներից, այդ թւում Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Աւստրալիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից: Երկրորդ փուլ է անցնելու 16 մասնակից` իւրաքանչիւր մասնագիտութիւնից ութական, իսկ երրորդ փուլ` 8 մասնակից. 4 ջութակահար, 4 թաւջութակահար:
Մրցանակաբաշխութիւնն ու գալայ համերգը տեղի կունենան յունիսի 14-ին, ժամը 19-ին։

Tert.am

0 Պատգամ: