Բողոքում են, հիմնականում, ներկրւած դեղերի որակից

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայաստանի սպառողների միութեան» ՀԿ նախագահ Արմէն Պօղոսեանը նշեց, որ վերջին շրջանում իրենց աւելի շատ ահազանգում են դեղերի որակի վերաբերեալ. «Շաբաթը մէկ-երկու զանգ ենք ստանում, որ վերաբերում են դեղերի կասկածելի ծագմանը, ներգործուն չլինելուն, նոյնիսկ` վնասելուն»:
Պօղոսեանի խօսքերով, բողոքները, հիմնականում, վերաբերում են ներկրւած դեղերին: «Մենք մեզ ներկայացւած բողոքն ուղարկում ենք առողջապահութեան նախարարութիւն, որից յետոյ չգիտենք, թէ ինչ է լինում»,- նշեց նա` յաւելելով, որ մեր երկրում դեղերի որակով զբաղւող ընկերութիւն չկայ:
Մասնագէտը, անդրադառնալով փողոցային առևտրին, ասաց նաև, որ այն «ցաւօտ և չլուծւած խնդիր է»: Նրա խօսքերով, տարիների պայքարը տւել է փոքրիկ արդիւնք, սակայն այն անընդհատ վերահսկելու կարիք ունի:

ԱՅՍՕՐ, 17:07
Aysor.am

0 Պատգամ: