«Բաւարիան» խզեց պայմանագիրը Լուկա Տոնիի հետ

Միւնխենի «Բաւարիան» խզել է պայմանագիրն իտալացի յարձակւող Լուկա Տոնիի հետ:
Այս մասին յայտնում է «Bild»-ը: Համաձայնագրի վաղաժամկէտ լուծարումը գերմանական ակումբին հնարաւորութիւն կտայ խնայել մօտ 10 միլիոն եւրօ:
Յիշեցնենք, որ այդ ֆուտբոլիստը 2007 թ. «Բաւարիա» է տեղափոխւել «Ֆիորենտինայից»` 11 մլն եւրօ արժէքով: Բունդեսլիգայում 33-ամեայ յարձակւողն անցկացրել է 60 հանդիպում և խփել 38 գօլ:
Այն բանից յետոյ, երբ թիմը գլխաւորեց Լուի վան Գալը, Տոնին կորցրեց տեղը հիմնական կազմում և մրցաշրջանի երկրորդ մասը վարձավճարով անցկացրեց «Ռոմայում»: Իր հերթին` իտալական ակումբը նոյնպէս հրաժարւել է գնել Տոնիի տրանսֆերը: Ֆուտբոլիստի ծառայութիւններով հիմա միայն «Ջենօւան» է հետաքրքրւում:

ԱՅՍՕՐ, 19:00
Aysor.am

0 Պատգամ: