Ջրային հարսանիք՝ սմոքինգով ու հարսանեկան քողով


13:42 • 14.06.10
Իտալիայում հարսն ու փեսան ամուսնական մատանիներ են փոխանակել ծովում՝ հինգ մետր խորութեան վրայ։ Էլբա կղզու մօտ տեղի ունեցած հարսանիքը գրանցւել է Գիննէսի ռեկորդի գրքում։
37–ամեայ Վիոլա Ֆրանչեսկա Կոլոմբին և 33–ամեայ Ջամպյերօ Ջաննոկարոն դայվինգ կենտրոնի սեփականատէրեր են։ Նրանք համաշխարհային ռեկորդ են սահմանել հարսանեական ստորջրեայ արարողութեանը մասնակցած հիւրերի թւով. ամուսնացող զոյգի հետ միասին ջուրն է սուզւել 261 հիւր։ Ջրում տեղակայւած ալտարին առաջինը մօտեցել է փեսան՝ սմոքինգի ոճով հիդրոկոստիւմով, այնուհետև հարսը՝ սպիտակ հիդրոկոստիւմով և քողով։
Արարողութեանը մասնակցել է Կապոլիվեր քաղաքի քաղաքապետը, որը գերազանց դայվեր է։



Tert.am

0 Պատգամ: