Յունաստանի ԱԳՆ-ը կարող է բողոք ներկայացնել Անկարային


Յունաստանի զինուժի ներկայացուցիչները երեքշաբթի օրը յայտարարել են, որ թուրքական «Ֆանտոմ» ռազմական օդանաւերն անցել են «Սալամին» յունական ռազմանաւի վրայով` 150 մետր բարձրութեան վրայ:
Ընդհանուր առմամբ, Յունաստանի ՊՆ փոխանցմամբ, յունական ռազմանաւի մօտակայքում, որը զօրավարժանքներ էր անցկացնում Էգէյան ծովի(دریای اژه) արևելեան մասում գտնւող Խիոս և Սամոս կղզիների միջև, նկատւել է 7 թուրքական ռազմական ինքնաթիռ:
ՌԻԱ Նովոստի գործակալութիւնը յայտնում է, որ զօրավարժանքների ժամանակ յունական նաւի մէջ գտնւել է այդ երկրի ռազմածովային ուժերի ղեկավար անձնակազմը:
Աղբիւրի փոխանցմամբ, սպասւում է, որ միջադէպի առնչութեամբ Յունաստանի արտգործնախարարութիւնը պաշտօնական բողոք կներկայացնի Անկարային:

ԱՅՍՕՐ, 10:24
Aysor.am

0 Պատգամ: