Հայկական կոնեակը շարունակում է մնալ «Հայկական կոնեակ»

«Հայկական կոնեակ կարելի է արտադրել միայն ֆիքսւած տեսակներից, որոնք աճում են Հայաստանի Հանրապետութեան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան տարածքներում:
Միայն այդ տեսակները պէտք է թորել, հնեցնել առնւազն 3 տարի և դրանից յետոյ այդ արտադրանքն իրաւունք ունի կոչւելու հայկական կոնեակ»,- մանրամասնեց Երևանի կոնեակի գործարանի գործադիր տնօրէն Արա Գրիգորեանը` անդրադառնալով տարաբնոյթ մեկնաբանութիւնների առիթ հանդիսացած «Արբուն» ոգելից խմիչքին:
Ա. Գրիգորեանը նշեց, որ կոնեակարտադրութեան օրէնքների համաձայն` «կայ մէկ այլ խմիչք, որը ևս կոչւում էր բրանդի, սակայն այդ խմիչքը կարելի է պատրաստել 60 տոկոս Հայաստանում աճող խաղողի տեսակներից և 40 տոկոս ներկրւած խաղողի սպիրտից»:
«Որպէսզի խուսափենք որևէ թիւրիմացութիւնից, թէ սա էլ է «Armenian brendy», նա էլ է «Armenian brendy», այս խմիչքը, որը 60 տոկոսով է հայկական խաղողով, վերանւանել ենք «Արբուն»»,- յստակեցրեց ԵԿԳ տնօրէնը և յաւելեց. ««Արբունը» միայն կատիգորիայի տարանջատում է և ոչ մի ընդհանուր բան չունի այն բանի հետ, թէ մենք ինչպէս ենք կոչւելու շուկայում. մենք շարունակելու ենք կոչւել «Հայկական կոնեակ»` Հայաստանում, «Армянкий коньяк»` ռուսալեզու երկրներում կամ «Armenian brendy»` աշխարհում»:

ԱՅՍՕՐ, 19:04
Aysor.am

0 Պատգամ: