«Էրեբունու» տարածքում պեղել են ուրարտական շրջանի սանհանգոյց

18:41 • 15.06.10
Երեք տարի շարունակ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց–թանգարանում հայ–ֆրանսիական համատեղ արշաւախումբն իրականացնում է ուրարտական շրջանի քաղաքի պեղումներ։ Այսօրւայ ասուլիսին հնագէտներն ամփոփեցին կատարած աշխատանքների հերթական փուլի արդիւնքները։
Ինչպէս տեղեկացրեց ֆրանսիացի հնագէտ Ստեֆան Դեշամը, արշաւախմբի նպատակն է առաջին հերթին մանրամասն ուսումնասիրել «Էրեբունի» համալիրը, քանի որ Խորհրդային ժամանակաշրջանում աշխատանքները կատարւել են հապճեպ ու մնացել անաւարտ։ «Մեր նպատակն է վերսկսել պեղումները՝ օգտագործելով նոր մեթոդներ, որպէսզի ստանանք ստոյգ տւեալներ», – ասաց նա։
Այսպէս, արշաւախումբը սկսել է պեղումները Խալդ աստծոյ տաճարի յարակից տարածքում։ Հնագէտը տեղեկացրեց, որ յայտնաբերւել են փողոցներ, ջրատար խողովակի հետքեր, մէկ դուռ, որը փակ էր, իսկ այդ դռան կողքը՝ զոհարան։ Բացի դրանից, յայտնաբերւել է խորշ՝ այնտեղ տանող մի քանի աստիճաններով։
«Էրեբունին շատ գաղտնիքներ է պարունակում՝ աւելին, քան գիտենք այսօր», – նշեց նա։
Իր հերթին արշաւախմբի հայկական կողմի ղեկավար Աշոտ Փիլիպոսեանը նշեց, որ յայտնաբերւած գտածոները բացայայտում են այդ դարաշրջանի կենցը։ Այս առումով նա առանձնացրեց ջրատար խողովակաշարի յայտնաբերումը, որը տանում է դէպի «արևելեան սանհանգոյց»։
Յաւելենք, որ պեղումների արդիւնքում յայտնաբերւել են որմնանկարներ, խեցեգործութեան նմուշներ։

Tert.am

0 Պատգամ: