Ադրբեջանցիները կրկին շինծու սցենարներ են յօրինում


Յունիս 07, 2010 11:06
Ադրբեջանական APA կայքէջը մի յօդւած է հրապարակել թէ իբրեւ ՄԱԿ-ում տեղի է ունեցել բախում Հայաստանի ու Ադրբեջանի պատւիրակութիւնների միջեւ, որի ընթացքում «Հայաստանի մշտական ներկայացուցիչն փորձել ապակողմնորոշել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ԵՈՒՆԻՍԷՖ) նիստի մասնակիցներին», իսկ ադրբեջանական դիւանագէտները քննադատել է հայկական կողմի «ստախօսութիւնը»:
Յունիսի 1-4-ը Նիւ Եորքում կայացած ԵՈՒՆԻՍԷՖ-ի գործադիր խորհրդի նիստում տեղի ունեցած քննարկմանն, իսկապէս, մասնակցել են Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները: Յունիսի 3-ին Հայաստանի դեսպան Կարէն Նազարեանն իր ելոյթում անդրադարձել է, ինչպէս Ադրբեջանին վերաբերող փաստաթղթին, այնպէս էլ Ադրբեջանի դեսպանի ելոյթում տեղ գտած անթոյլատրելի ձեւակերպումներին ու վերջինիս մեղադրել քննարկումները շեղելու եւ քաղաքականացնելու փորձ կատարելու հարցում: Հետագայ քննարկումների ընթացքում, յունիս 3-ի երկրորդ կէսի եւ 4-ի նիստերի նախագահող եւ քարտուղարութիւնը մերժել է Ադրբեջանի պատւիրակութեանն օգտւելու իր պատասխանի իրաւունքից:
Այս փաստը հերթական անգամ հաստատում է այն պարզ իրողութիւնը, որ ՄԱԿ-ում վաղուց հոգնել են ադրբեջանական քարոզչութիւնից: Բաքւի պաշտօնական քարոզմեքենային էլ մնում է միայն հնարել տարբեր շինծու սցենարներ ու դէպքեր եւ դրանք մատուցել ընթերցողին, որպէսզի ասեն խօսան ու ուրախանան:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: