Դերենիկ Գաբրիէլեանը` միջազգային ֆեդերացիայի
տեխնիկական տնօրէն


Ադրբեջանի ներկայացուցիչը չի կարողացել
յաղթահարել քննութեան առաջին
փուլը:

Մոսկւայում ընթացող Եւրոպայի բռնցքամարտի առաջնութեան շրջանակներում Միջազգային բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ պարոն Վուն շնորհաւորել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխաւոր քարտուղար Դերենիկ Գաբրիէլեանին` ԱԻԲԱ-ի տեխնիկական տնօրէնի պաշտօն ստանալու առթիւ:

Ծանուցման կարգով նշենք, որ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքւում այս տարւայ մայիսի 1-ին Միջազգային բռնցքամարտի ֆեդերացիան իր պատմութեան մէջ առաջին անգամ անւանի մասնագէտների մասնակցութեամբ քննութիւն անցկացրեց: Այն յաջող յանձնելու դէպքում մասնակիցն արժանանալու էր Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի տեխնիկական տնօրէնի պաշտօնին, ինչն իրաւունք է տալիս ԱԻԲԱ-ի ներկայացուցչի կարգավիճակում ներկայ լինել տարբեր միջազգային մրցաշարերի և կայացնել պատասխանատու որոշումներ:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխաւոր քարտուղար Դերենիկ Գաբրիէլեանը մասնակցել և յաջողութեամբ յանձնել է քննութիւնը` ստանալով տեխնիկական տնօրէնի կոչում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ սպորտի և երիտասարդութեան հարցերի նախարարութեան տեղեկատւութեան և հասարակայնութեան հետ կապերի բաժնից:
Հետաքրքիր է, որ Ադրբեջանի ներկայացուցիչը չի կարողացել յաղթահարել քննութեան առաջին փուլը:

ԱՅՍՕՐ, 19:47
Aysor.am

0 Պատգամ: