Եռակողմ հանդիպման լուրը պաշտօնապէս հաստատւեց


18:38 • 16.06.10
Սերժ Սարգսեանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրաւէրով յունիսի 17-19-ը աշխատանքային այցով կը մեկնի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Սանկտ Պետերբուրգի ամենամեայ միջազգային տնտեսական համաժողովին։
Համաժողովի շրջանակում նախատեսւած է նաև եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև։ Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայութիւնը։
Սերժ Սարգսեանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի տեղի հայ համայնքի 300-ամեակին նւիրւած տօնական միջոցառումներին։ ՀՀ նախագահը Հայկական ազգային մշակութային կենտրոնում հանդիպում կունենայ համայնքի ղեկավարութեան հետ, ներկայ կգտնւի Սալտիկով-Շչեդրինի անւան ազգային գրադարանում հայկական ձեռագրերի և հին տպագիր գրքերի ցուցադրութեան բացմանը, իսկ Սանկտ Պետերբուրգի համալսարանում` Երևանի ու Սանկտ Պետերբուրգի պետ–համալսարանների միջև համագործակցութեան ծրագրի ստորագրման արարողութեանը։
Սերժ Սարգսեանը նաև ներկայ կը գտնւի Մարիինեան համերգասրահում Հայ համայնքի 300-ամեակին նւիրւած տօնական համերգին, կմասնակցի համայնքի յոբելեանի կապակցութեանբ Տաւիրկեան պալատում կայանալիք պաշտօնական ընդունելութեանը, որտեղ հանդէս կըգայ ելոյթով։

Tert.am

0 Պատգամ: