Թուրք լրագրողները Տանզանիայում սեռական ոտնձգութեան են ենթարկւել

Յունիս 19, 2010 16:01
Թուրքական աւիաուղիների նոր չւերթի բացման կապակցութեամբ Տանզանիա մեկնած թուրք լրագրողներից մի քանիսը ենթարկւել են սեռական ոտնձգութեան։ Այս մասին գրել է թուրքական Takvim-ի կին լրագրող Էջէ Վահապօղլուն։
Զանզիբարում թուրք լրագրողներին հիւրանոցում տեղաւորելիս լրագրողներից մէկը հարցրել է հիւրանոցի երիտասարդ սպասաւորին, թէ համարներում մոծակ կայ՞, որին ի պատասխան, աշխատակիցը ասել է, թէ գիշերը կարող է նրա հետ մնալ։
Հիւրանոցի նոյն աշխատակիցը գիշերը թակել է մէկ այլ կին լրագրող Օյլում Թալուի համարի դուռը՝ ասելով. «Ես ուզում եմ համբուրել քեզ»։ Իսկ Takvim-ի լրագրողին հիւրանոցի աշխատակիցը հարցրել է, թէ նա ամուսին ունի՞։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: