Ֆրանսիայում սկսւել է Հայ երեխայի «չկանխամտացւած սպանութեան» գործի նախաքննութիւնը

Յունիս 10, 2010 12:08
Ֆրանսիայում սկսւել է նախաքննութիւնը բժշկի դէմ՝ Մարսելի «Timone» հիւանդանոցում փետրւարի սկզբին 6-ամեայ Հայ երեխայի «ոչ կանխամտածւած սպանութեան համար»:
Երեխան տառապում էր քաղցկեղի ծանր տեսակով: Այդ մասին նախօրէին ֆրանսիական «Le Monde»-ին յայտնել է ընտանիքի փաստաբանը: Երեխայի ծնողները, ովքեր բնակւում են Երեւանից 100 կմ հեռաւորութեան վրայ, «զայրացած են, եւ որոշել են հայց ներկայացնել»,- ասել է Ռոբերտ Շիշը:
Նշենք, որ երեխան հօր ուղեկցութեամբ Ֆրանսիա էր մեկնել դեկտեմբերի վերջին, ծանր վիճակում: Նրան անմիջապէս տեղափոխել էին հիւանդանոց: Դրանից քիչ անց նրան դեղամիջոց էր ներարկւել, որը պէտք է բուժեր երեխային: Սակայն ներրկման չափաբաժինը գերազանցել էր թոյլատրելի նորման, եւ գերդոզաւորումը «արագացրել էր նրա մահը», որ տեղի էր ունեցել փետրւարի 3-ին, հաղորդել է հիւանդանոցի տնօրէն Պետր Պինցելլին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: