Վայոց ձորում գտել են բուրգերից էլ հին կաշւէ տրեխ


13:19 • 10.06.10
Վերջին 5 հազարամեակում կօշիկի նորաձևութիւնը փաստօրէն չի փոխւել. այս մասին է վկայում Իռլանդական համալսարանի հնագէտների վերջին յայտնագործութիւնը։
Ռոն Պանհասիի գլխաւորած գիտնականների խումբը գտել է կաշւէ հին տրեխ, որը, ենթադրաբար, 5500 տարւայ պատմութիւն ունի։ Մասնագէտների կարծիքով՝ հէնց սա է կօշիկի «նախահայրը», որը դեռ 50 տարի առաջ կրում էին Իռլանդիայում։
Կովի կաշւից պատրաստւած ու հիանալի պահպանւած տրեխը 1000 տարով մեծ է եգիպտական բուրգերից։ Ինչպէս յայտնում է MIGnews.com-ը, այն կարւած է կաշւի ամբողջական կտորից և, հաւանաբար, դրա տիրոջ յատուկ պատւէրով։
Եւրոպական չափերով 37 համարի կօշիկը գտել են Հայաստանի Վայոց ձորի մարզում։ Ըստ գիտնականների՝ այն կարող էր պատկանել ինչպէս տղամարդու, այնպէս էլ կնոջ։
Tert.am
Դիտել նաեւ.–

0 Պատգամ: