Նորավանքում ընթանում են Մոմիկի թանգարանի կառուցման աշխատանքները

15:35 • 10.06.10
Այս տարի մեծ շուքով կնշւի Հայ անւանի մանրանկարիչ, ճարտարապետ և քանդակագործ Մոմիկի ծննդեան 750-ամեակը։
«Նախատեսւում է անցկացնել բազմաթիւ միջոցառումներ», – այսօրւայ ասուլիսին ասաց մշակոյթի նախարարութեան պատմութեան և մշակոյթի յուշարձանների պահպանութեան գործակալութեան պետի տեղակալ Սամւէլ Մուսոյեանը։
Յիշեցնենք, որ աւելի վաղ յոբելեանական ծրագիրը հաւանութեան էր արժանացել կառավարութեան կողմից։
Այսպիսով, միջոցառումների շրջանակում նախատեսւում է Նորավանքում Մոմիկի թանգարանի բացում, Եղեգնաձորում պատկերասրահի վերաբացում` միջնադարեան ստեղծագործութիւնների ցուցադրմամբ, ինչպէս նաև «Միջնադարի գլաձորեան մանրանկարչութիւնը և քանդակագործութիւնը իմ պատկերացմամբ» խորագրով պատանի նկարիչների և քանդակագործների ստեղծագործութիւնների ցուցահանդէսների կազմակերպում:
«Թանգարանի կառուցման աշխատանքներն արդէն կատարւում են», – ասաց Մոսոյեանը՝ նշելով, որ օրերս գործակալութեան աշխատակիցներն այցելել են Նորավանք։
Յիշեցնենք, որ մինչև այդ Նորավանքի տարածքում նախատեսւում էր ռեստորանային համալիրի կառուցում, ինչը մեծ հասարակական հնչեղութիւն էր ստացել։
Ինչպէս ասուլիսին նշեց բանախօսը՝ այդ տարածքն ամբողջութեամբ տրամադրւել է թանգարանի կառուցմանը։
Խօսելով մեծ վարպետից մնացած ժառանգութեան մասին՝ Մուսոյեանը նշեց, որ այն շառ լաւ պահպանւած է։
Մոմիկն ապրել ու գործել է 13-րդ-14-րդ դարերում, Սիւնեաց աշխարհում։
Ենթադրւում է, որ նա իր գործունէութիւնն սկսել է Կիլիկիայում՝ 1283թ.։

Tert.am

0 Պատգամ: