Վ. Յովհաննիսեանը ՀՀՇ-ի շուրջ զարգացումներին չի հետևում


Այսօրւայ ասուլիսի ժամանակ պատասխանելով Հայոց Համազգային Շարժում կուսակցութեան ներսում օրերս կատարւած տեղաշարժերի մասին Aysor-ի թղթակցի հարցին ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանը պատասխանեց.

«Ես բացարձակապէս չեմ հետևել ՀՀՇ-ում ընթացող զարգացումներին և ընդհանրապէս չեմ կարծում, որ ՀՀՇ-ի ներքին զարգացումները կարող են ինչ-որ ազդեցութիւն ունենալ մեր երկրի քաղաքական իրավիճակի վրայ: Դրա համար առանձնապէս չեմ էլ հետևում»:
Յիշեցնենք, որ շաբաթ օրը ՀՀՇ վարչութեան նիստին կուսակցութեան փոխնախագահ Խաչատուր Քոքոբելեանը վարչութեան անդամութիւնից հրաժաւելու մասին դիմում էր ներկայացրել, իսկ վարչութեան նախագահ Արարատ Զուրաբեանը առաջարկել էր քննարկել իր վստահութեան հարցը, որը, սակայն միաձայն մերժւել էր և օրակարգում չէր ընդգրկւել:


ԱՅՍՕՐ, 15:03

0 Պատգամ: