Երաժիշտը մշակութային յեղաշրջում է կանխատեսում

«Արւեստագէտի չափանիշ` որպէս այդպիսին, չկայ. պէտք է յստակեցնել արւեստագէտի ու մտաւորականի տարբերութիւնը»,- կարծում է երաժիշտ Դաւիթ Ամալեանը, ով համոզւած է, որ այսօր մտաւորականը շատ քիչ տեղ է զբաղեցնում հասարակութեան մէջ:
Ինչ վերաբերում է շօուբիզնեսի ներկայացուցիչներին, ապա երաժշտի խօսքերով, վերջիններս «աչք մտնելու, քծնելու մեծ վարպետներ են», այն դէպքում, երբ աւելի շատ ասելիք ունեցողները հասարակութեան մէջ ներկայանելի չեն: Մինչդեռ մասնագիտութիւնը միջոց է, որ մարդն արտայայտւի ու ներկայանայ, սակայն Դ. Ամալեանի կարծիքով`այսօր շատ երաժիշտներ ազատ չեն, շօուբիզնեսի ներկայացուցիչները «գեղի քաղքենիներ են ու շատ քծնանք են գործադրում` լայն ճանաչում ստանալու համար»:
«Արդեօ՞ք այն, ինչ մատուցւում է հասարակութեանը շօուբիզնեսի ներկայացուցիչների կողմից հասարակութեան պահա՞նջն է, թէ նրանց մատուցածն արդէն պահանջարկ է ձևաւորել»,- հարցրեց Դ. Ամալեանը, ով վստահ է, որ անընդհատ ստանալով միևնոյն բանը` հասարակութիւնը սովորել է և հէնց դա էլ պահանջում է:
Երաժշտի խօսքերով, Հայաստանում «աւեստը, մշակոյթը վերածւել է մոնոպոլիայի, որտեղ կան յատուկ իշխողներ, ովքեր նոյնիսկ գովազդի միջոցով նպատակադրւած կարող են աւելի հանրաճանաչ դարձնել ճանաչւածներին և ստւերել պակաս ճանաչում ունեցողներին»: Այս առիթով նա` որպէս օրինակ ներկայացրեց Հայկական բանակի օրւան նւիրւած համերգը, որի ընթացքում ինքն իր ընկերների հետ ներկայացրել է «հետաքրքիր տղայական համար», որը յաջորդ օրը` համերգի եթեր հեռարձակման ժամանակ, չի ցուցադրւել: Դ. Ամալեանի մեկնաբանութեամբ` «տղայական կատարումները այնքան էլ դուր չեն գալիս մոնոպոլիայի ներկայացուցիչներին»:
Այդուհանդերձ, երաժիշտը չի սրտնեղում, քանի որ վստահ է, որ «շատ շուտով մշակութային յեղափոխութիւն կլինի, որն արդէն հասունացած է»:

ԱՅՍՕՐ, 13:17
Aysor.am

0 Պատգամ: