ԱԶԳԱՅԻՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԻՒՆ՝
ԴԵՌ ՍԱՀՄԱՆԸ ՉԲԱՑՒԱԾ

Հայ կանայք Թուրքիայում դարձել են թրաֆիքինգի զոհ


16:12 • 09.06.10
Թուրքիայի Սամսուն քաղաքում թուրք իրաւապահները մարմնավաճառութեան դէմ լայնամասշտաբ գործողութիւն են իրականացրել:
Anadolu գործակալութեան փոխանցմամբ` գործողութեան ժամանակ ձերբակալւել է 39 մարդ, այդ թւում` մի քանի ոստիկան:Իրականացւած հետաքննութեան արդիւնքում պարզւել է, որ ձերբակալւածները, հիմնելով աւազակախումբ, մարմնավաճառութեան են դրդել 65 օտարերկրացի կանանց, այդ թւում` Հայաստանի քաղաքացիների:
Տուժած կանայք` Հայաստանի, Վրաստանի, Ղրղըզստանի և Դաղստանի քաղաքացիները, որոնք բոլորն էլ ամուսնացած են եղել Թուրքիայի քաղաքացիների հետ, խոստովանել են, որ իրենք Թուրքիա էին մեկնել աշխատելու նպատակով, սակայն իրենց պարտադրել են զբաղւել մարմնավաճառութեամբ:

Tert.am

0 Պատգամ: